
Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյան-Ուեսթն ավելի մոտ է իրավաբան դառնալու իր քայլին: Նա, որպես ուսանող, ավարտել է ուսումնառության առաջին տարին: Այս մասին հաղորդում է abcNEWS-ը:
Associated Press-ի հետ ունեցած իր զրույցում Քարդաշյանը նշել է, որ ինքը պատրաստվում է վճռորոշ քննությանը, որից հետո ծրագրում է ևս երեք տարի սովորել:
«Ես գերմոտիվացված եմ,- ասել է Քարդաշյանը հեռուստատեսությամբ հեռարձակվող քրեական արդարադատության բարեփոխմանն ուղղված վավերագրական ֆիլմն առաջ քաշելուց հետո,- եղել են ժամանակներ, երբ ծանրաբեռնված և ճնշված եմ եղել, քանի որ շատ բան եմ ունեցել անելու: Երեխաներս գիտեն, որ ես դպրոցում եմ, ինչպես իրենք: Այն շաբաթական 20 ժամ է, այսպիսով` ժամանակիս մեծ մասը»:
«Քիմ Քարդաշյան-Ուեսթ. արդարադատության նախագիծը» վավերագրական ֆիլմը կմեկնարկի ապրիլի 5-ից «Oxygen» հեռուստաալիքով: Երկու ժամանոց վավերագրական ֆիլմում դուք կտեսնեք, թե ինչպես են բանտարկյալներին բանտ տեղափոխում, ու կլսեք նրանց ճաղերի հետևում հայտնվելու պատմությունները: Քարդաշյանը զրուցում է նրանց ընկերների ու հարազատների հետ, պետական պաշտոնյաների մոտ լոբբինգով զբաղվում և խորհրդակցում փաստաբանների հետ: