Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ Շերիլին Սարգսյանը, տոնել է ծննդյան 74-ամյակը, ինչի առթիվ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում շնորհավորական գրառում է արել։
«Շնորհավոր, իմ կուռք Շերի ծննդյան օրը։ Սիրում եմ քեզ»,- 39-ամյա աստղը գրել է Instagram-ի story բաժնում։
Քիմը գրառմանը կից հրապարակել է Կարին Ռոյթֆելդի «Նորաձևության գրքի» POWER թողարկման համար իր և Շերի լուսանկարը։ Ռետրո ոճով սևուսպիտակ լուսանկարն արված է Լոս Անջելեսի փողոցներից մեկում։ Լուսանկարում աստղային հայուհիները ներկայանում են 1960-ականներին տարածված վարսահարդարմամբ և հագուստներով. կանայք մոտոցիկլետների վրա են:



