Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական կայքերի իր էջերում հրապարակել է դստեր լուսանկարները՝ այդ թվում նաև դստեր հետ Հայաստանում արված լուսանկարը և շնորհավորել է նրան ծննդյան կապակցությամբ:
«Իմ առաջնեկ Նորթ, շնորհավորում եմ 7-ամյակդ: Չեմ կարող հավատալ, որ արդեն յոթ տարեկան ես: Զարմանալի է, թե ինչ արագ է թռչում ժամանակը»,-գրել է Քարդաշյանը: