տուն Լուրեր Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 6-ին՝ ընտանիքի հետ

Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 6-ին՝ ընտանիքի հետ

346
0

«WCIT 2019»-ի կազմակերպիչներն արդեն սեպտեմբերի 10-ին հայտարարել էին, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաժողովին՝ որպես հատուկ զեկուցող և պանելիստ։ Միջոցառումը տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Քարդաշյանը գալիս է հոկտեմբերի 6-ին՝ չարթերային ինքնաթիռով, գրեթե ողջ ընտանիքի ուղեկցությամբ՝ ամուսնու, քույրերի, զավակների հետ միասին։

Քիմ Քարդաշյանը հանդես է գալու «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ քննարկվելու են ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացման, արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: Անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյանը հարցազրույց կունենա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների խմբին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here