Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր կրտսեր որդուն՝ Փսալմին, համարում է հանգուցյալ հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի վերամարմնավորումը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հեռուստաաստղն այս մասին ասել է E! News-ին տված հարցազրույցում:
«Երբ Բալիում էինք և մեր շոուն էինք նկարահանում, մի կույր կին մոտեցավ ինձ ու ասաց, որ ես մի որդի էլ եմ ունենալու, և որ նա հորս վերամարմնավորումն է լինելու»,- պատմել է Քարդաշյանը:
Փսալմը Ռոբերտ Քարդաշյանի պես ձախլիկ է:
ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 59 տարեկան հասակում՝ քաղցկեղից:

