Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հորդորել է օգնել Հայաստանում համավարակից տուժած փոքր բիզնեսին։
Նա #SupportArmenia հաշթագով գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում՝ կոչ անելով օգնություն ցուցաբերել Հայաստանում փոքր բիզնեսին՝ ընդգծելով, որ համավարակի պայմաններում շատ արտադրություններ ստիպված են եղել կրճատել իրենց արտադրությունը։