տուն Աշխարհ Քիմ Քարդաշյանը կոչ է անում մնալ տանը

Քիմ Քարդաշյանը կոչ է անում մնալ տանը

225
0

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցի միլիոնավոր հետևորդներին կոչ է արել նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար մնալ տանը` չվտանգելով իրենց ու հարազատների անվտանգությունը: Այս մասին Քիմը գրել է սոցկայքի իր էջերում։

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են, լուրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար: Քանի դեռ չեք հեռանում տնից` գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ մի անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը` կանխելու վիրուսի տարածումը»,-նշել է հեռուստաաստղը: