Քիմ Քարդաշյանը պատրաստվում է երկրորդ երեխան ունենալ Քանյե Ուեսթից։ Այս մասին գրում է The US Weekly-ն։
33-ամյա աստղը իր երեխային՝ 7 ամսական Նոթին եղբայր կամ քույր կպարգևի 2015-ին։ «Նա երկրորդ երեխան է ուզում», — ասել է աղբյուրը, որը նշել է որ դրանով Քիմը չի սահմանափակվի․ «Նա սկզբում աղջիկ է ուզում, հետո՝ տղա»։
Քիմին մոտ կանգնած աղբյուրը նաև հայտնել է, որ այդուհանդերձ, զույգը չի պատրաստվում «վերահսկելի» հղիություն ապահովել, և կունենան այն սեռի երեխա, որը կպարգևի բնությունը։
Բայց սկզբում զույգը կամուսնանա։ Նրանք պատրաստվում են դա անել Ֆրանսիայի Վերսալում։