տուն ժամանց Քիմ Քարդաշյանը աղջկան հագցնելու հարցում դեմ է գնացել ամուսնու կամքին

Քիմ Քարդաշյանը աղջկան հագցնելու հարցում դեմ է գնացել ամուսնու կամքին

545
0

«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան -Ուեսթը Հելոուինի համար իր մեծ աղջկան՝  Նորթ Ուեսթին մեկ ուսը բաց շոր է հագցրել՝  հակառակ իր ամուսնու` Քանյե Ուեսթի ցանկությանը՝ երեխային տեսնել ավելի համեստ հագուկապի մեջ:

Քարդաշյանը  Instagram- ի իր էջում տեղադրել է դստեր և նրա ընկերուհիների լուսանկարը:

Նկարում վեցամյա աղջնակը մազերին նաև սև ժապավեն է կրում, վզկապ հիշեցնող վզնոց, նուրբ բալետային կոշիկներ: Ձեռքին արհեստական գիպսե վիրակապ է:

Քիմ Քարդաշյանը լուսանկարում նշել է այն ապրանքանիշերը, որոնք երեխաները կրում են ՝ Givenchy, Prada և Dolce & Gabbana: Այնուամենայնիվ, Նորթը շպարված է, ինչին դեմ է Քանյե Ուեսթը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here