տուն Uncategorized Քիմի ուշացած շնորհավորանքը կանանց (լուսանկարներ)

Քիմի ուշացած շնորհավորանքը կանանց (լուսանկարներ)

229
0

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-յան միկրաբոլոգի իր էջում շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

«Գիտեմ՝ մեկ օր ուշացել եմ, բայց բոլոր ուժեղ կանաց շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ»,- գրել է համաշխարհային աստղը։

Գրառմանը կից  39-ամյա Քիմը հրապարակել է լուսանկարներ` օրերս Սպիտակ տուն կատարած այցից: 

«Մենք զրուցել ենք և ապագայի համար հրաշալի գաղափարներ ունենք: Աղոթում եմ, որ դրանք կյանքի կոչվեն, և ես կարողանամ այդ ամենով ձեզ հետ շուտով կիսվել»,- գրել է իրապատում շոուի աստղը։

Հրապարակված երեք լուսանկարներում Քիմը Dior բրենդի սպիտակ կոստյում է կրում։ 

Այս լուսանկարում Քիմ Քարդաշյան կանգնած է նախկինում դատապարտված, որոշ ժամանակ իրենց պատիժը կրած և իր անմիջական միջնորդությամբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներում ստացած մի խումբ կանանց հետ։