Քիմ Քարդաշյանը բավական թարմ տեսք ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւան գալուց հետո, ուր ժամանել է երեխաների՝ 6 տարեկան Նորթի, 4 տարեկան Սենթի, 20 ամսական Չիկագոյի եւ 4 ամսական Փսալմի հետ միասին: Նա Հայաստանում այսօր կեսօրին կնքել է 4 երեխաներից 3-ին՝ բացառությամբ ավագ դստեր՝ Նորթի:
Քիմի այցի մասին անդրադարձն այսպես է սկսել բրիտանական հեղինակավոր dailymail պարբերականը՝ այսօրվա անդրադարձում:
Նշվում է, որ ռեալիթի շոուների 38-ամյա հաղորդավարուհուն Հայաստանում ուղեկցում է 41-ամյա քույրը՝ Քորթնին: Նա եւս ժամանել է երեխաների՝ 9-ամյա Մեյսոնի, 7-ամյա Պենելոպեի եւ 4-ամյա Ռեյնի հետ միասին: Նրանք երեխաներին կնքել են Հայաստանի հոգեւոր կենտրոնում՝ Էջմիածնում, արարողությունից առաջ զբոսնել են քաղաքում, ողջունել անցորդներին:
Պարբերականը հիշեցնում է, որ 2015 թվականին Քիմը ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ կնքեց իր ավագ դստերը՝ Նորթին Երուսաղեմի հայկական եկեղեցում:
Նշվում է, որ Քիմը մկրտության արարողության ժամանակ հագել է ընդգծող մոխրագույն երկար զգեստ, իսկ երեխաները մկրտության կաթնագույն խալաթներ: