Մայիսի 26-ին ժամը 19:00-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի կունենա «Քիթ-Cut» կատակերգական ներկայացման պերմիերան: Դերերում հանդես են գալիս բոլորի կողմից սիրված և ճանաչված դերասաններˋ Անդրանիկ Հարությունյանը, Լիլի Միքայելյանը և Կարապետ Բալյանը:
«Քիթ-Cut» ներկայացումը Հայաստանում առաջինն է իր տեսակի մեջ, որտեղ օգտագործվում են նորագույն տեխնոլոգիական հնարքներ, մասնավորապեսˋ Հայաստանում ստեղծված ռոբոտ:
Ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը եւ Էդգար Կոստանյանը: Բեմադրիչն էˋ Կարապետ Բալյանը:
Ներկայացման թեմային, սցենարին և այլ մանրամասներին ծանոթանալու համար դիտեք տեսանյութը: