Peer Journal գիտական ամսագիրը գրում է, որ գիտնականների կարծիքով` մեղուների խայթոցների համար մարդու մարմնի ամենազգայուն մասը քիթն է:
38 օր տևած փորձի ժամանակ Քորնելի համալսարանի ուսանողը ընտրել է մարմնի 25 մաս և թույլ է տվել, որպեսզի մեղուները խայթեն դրանք` պարզելու, թե մարմնի որ մասն է ավելի զգայուն: Ամեն օր 5 մեղուներ խայթել են նրա մարմնի տարբեր մասերը` գլխից մինչև ոտքերի մատները: Ցավը նա գնահատել է 1-10 բալանոց սանդղակով:
Պրոֆեսոր Սմիթը պնդում է, որ ամենացավոտը քթի շրջանի խայթոցն է, այդ ցավը գնահատվել էր 9 բալ: Շրթունքի վերին մասի խայթոցից ցավը գնահատվել էր 8,7 բալ, իսկ սեռական օրգանինը` 7,3 բալ:
Ամենաքիչ ցավոտը ուսի, մատի միջնամատի և գլխի շրջանում է: