ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հաագայում կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Քերին մարտի 24-28-ն ուղեկցելու է նախագահ Օբամային նրա այցերի ժամանակ Հաագա, Հռոմ, Վատիկան և Էր-Ռիյադ։
«Հաագայում Քերին կմասնակցի Օբամայի բանակցություններին, այդ թվումէ «Մեծ յոթնյակի» հանդիպմանը, որը նվիրված է Ուկրաինայի ճգնաժամին։ Պետքարտուղարը նաև երկկողմ հանդիպում կունենա իր արտասահմանցի գործընկերների, այդ թվում՝ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ», — ասել է Փսակին։
ՌԴ ԱԳՆ-ում այս հանդիպման մասին տեղեկությունը հաստատել են։