Իսրայելն ու Պաղեստինը մտադիր են Մերձավոր Արևելքում խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև 2014 թվականի ապրիլ ամիսը։ Այս մասին լրագրողներին ասել է Երուսաղեմում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Հաղորդում է Reuters գործակալությունը։
«Կողմերը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային պարտավորություններին, և բանակցում են իրենց հատկացված 9 ամսյա բանակցային փուլին»,- ասել է Քերին։ «Ամեն ինչ գնում է գրաֆիկով, շեղումներ չեն ակնկալվում»,- նշել է պետքարտուղարը՝ հուսադրելով, որ պաղեստինցիները չպետք է մտահոգվեն իսրայելական բանտերից անջատողականների ազատման ժամկետների վերաբերյալ։
Քերին նաև ասել է, որ ինքը լավատես է, քանի որ երկու կողմերը և տարածաշրջանը կօգտվեն խաղաղությունից։