ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է արել դիվանագիտական երկխոսություն սկսել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Համապատասխան հայտարարությամբ Քերին հանդես է եկել Կիև կատարած այցի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Քերիին Կիև ուղեկցող ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթվա վերջ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։