տուն Քաղաքական Միջազգային Քերին խոստացել է Պորոշենկոյին՝ մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումները

Քերին խոստացել է Պորոշենկոյին՝ մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումները

62
0

1457979

Պետդեպարտամենտի խոսնակ Հարֆը բացատրել է, որ Արեւմուտքը սպասում էր «ինչպես իրեն կդրսեւորի հրադադարի ռեժիմը»։

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցները կշարունակեն ճնշել Ռուսաստանին։ Նա նաեւ համառոտ ասել է, թե ինչ միջոցներով է դրանք իրագործելու, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի անջատողականներին աջակցությունը»,- հայտարարել է Մարի Հարֆը։

Նա նաեւ նշել, որ Արեւմուտքը Ռուսաստանի նկատմամբ դեռ չի կիրառել լրացուցիչ պատժամիջոցները, նա սպասել է, թե «ինչպես իրեն կդրսեւորի հրադադարի ռեժիմը»։

«Մենք հնարավորություն ունենք շատ արագ կիրառել պատժամիջոցները։ Այդ մասին մենք եվրոպացիներին ասում ենք ամեն օր։
Հրադադարի ռեժիմի երկարաձգման որոշումը կարող են անել միայն ուկրաինացիները, բայց մենք կաջակցենք նրանց ընդունած որոշմանը»,- մեջբերում է Հարֆի խոսքերը INTERFAX-UKRAINA-ն։