տուն Քաղաքական Միջազգային Քերին խնդրել է Իրանին՝ մասնակցել Ժնև 2-ին

Քերին խնդրել է Իրանին՝ մասնակցել Ժնև 2-ին

112
0

2

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խնդրել է Իրանին՝ միանալ Սիրիայի հարցով «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Եթե իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակների կատարմանը, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը: Ես այսօր հրավիրում եմ Իրանին՝ միանալ աշխարհի 30 երկրներին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում»,- ասել է նա:

Ջոն Քերին այս մասին հավելել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի և Արաբական լիգայի պաշտոնական ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here