տուն Քաղաքական Միջազգային Քերին զգուշացրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին

Քերին զգուշացրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին

86
0

john-kerry-has-been-pushing-for-air-strikes-in-syria

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այս պահին քննարկում են Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի օգնություն ցուցաբերելու հարցը։ Նա նշել է, որ օգնությունը լինելու է ուղիղ, այսինքն ԱՄՆ բյուջեից այն անմիջապես կփոխանցվի Կիևին։ Քերին հայտարարել է, որ օգնության ցուցաբերումը պետք է լինի արագ, թեպետ պաշտոնական Կիևն իր հերթին պետք է արագ սկսի բարեփոխումների իրականացումը, պայքարի կոռուպցիայի դեմ, կազմակերպի ազատ և արդար ընտրություններ։

Նա նաև զգուշացրել է Ռուսաստանին, որ նրա համար «մեծ և լուրջ սխալ կլինի», եթե միջամտի և ռազմական ներխուժում իրականացնի Ուկրաինայում։ Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանը շատ հաճախ է հանդես եկել Սիրիա, Լիբիա և այլ երկրներ ռազմական միջամտությամբ»։ Նա անթույլատրելի է համարել ցանկացած տեսակի ռազմական միջամտություն և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խաթարումը։