տուն Քաղաքական Միջազգային Քերին այսօր կժամանի Մերձավոր Արևելք

Քերին այսօր կժամանի Մերձավոր Արևելք

130
0

2788997277

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմեկնի Մերձավոր Արևելք, որտեղ կողմերի հետ կքննարկի պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման նոր առաջարկները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նրա խոսքերով` Քերին հանդիպելու է ինչպես Պաղեստինի, այնպես էլ` Իսրայելի պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ վերջին վեց ամսվա ընթացքում Քերիի միջնորդությամբ տեղի են ունենում բանակցություններ, որի նպատակն է խաղաղության պայմանագիր ստորագրել երկու հակամարտող կողմերի միջև: Երեկ Իսրայելը պաշտոնապես դիմել է Պաղեստինի ղեկավարությանը՝ բանակցությունները շարունակելու խնդրանքով։