տուն Լուրեր Քեսաբի հարցում պիտի լինեն անհատներ, որոնք մեր պետության բացը կլրացնեն. Ժիրայր Սեֆիլյան

Քեսաբի հարցում պիտի լինեն անհատներ, որոնք մեր պետության բացը կլրացնեն. Ժիրայր Սեֆիլյան

45
0

0402roadtokesab22

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը չափազանց կարևոր է համարում Քեսաբի հարցում Հայաստանի ու հայաստանցիների արձագանքը: Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունը հանցավոր կեղծիքի մեջ է:

«Եթե 22 տարի առաջ Շուշիի ազատագրման կարևությունը բոլորն էլ զգում էին, ապա այսօր Քեսաբի դեպքում այդպես չեղավ : Իմ համոզմամբ՝ 22 տարի առաջ մենք ունեինք ազգային արժանապատվություն: Քեսաբցին փաստացի մնաց առանձին: Այս հարցի շուրջ, սակայն, սկսեցին ծիծաղելի մեկնաբանություններ տալ. մենք պետք է չեզոք լինենք և այլն: Այսօրվա քաղաքական իշխանությունը՝ սփյուռքի ու Հայաստանի, հանցավոր կեցվածքի մեջ է: Քաղաքականության մեջ առաջին հերթին ազգային արժանապատվություն պետք է լինի: Եթե Շուշիի ժամանակ մեզ հաջողվել է առաջ անցնել, դա ազգային արժանապատվության շնորհիվ է,-ասում է նա ու շարունակում,-բայց համոզված եմ, Քեսաբի հարցում պիտի լինեն անհատներ, որոնք մեր պետության բացը կլրացնեն: Սերժ Սարգսյանը հիմարություն անվանեց այն կամավորներին, ովքեր գնացին Լաթաքիա՝ մասնակցելու մարտերին: Ես չզարմացա, որովհետև ծանոթ եմ նրա գործունեությանը: Դա մեզ համար նորություն չէ: Տարիներ առաջ նա ասաց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Նման մարդուց էլ ի՞նչ կարող էինք սպասել»,- եզրափակեց Ժ. Սեֆիլյանը: