տուն Լուրեր Քեսաբի եւ Հալեպի հայերի վրա հարձակումը Թուրքիայի արձագանքն է Ս. Սարգսյանի Ղրիմի...

Քեսաբի եւ Հալեպի հայերի վրա հարձակումը Թուրքիայի արձագանքն է Ս. Սարգսյանի Ղրիմի հարցում արտահայտված դիրքորոշմանը

91
0

Serj-Sargsyan-slide1

Անդիրաս Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քեսաբի եւ Հալեպի հայերի վրա հարձակումը Թուրքիայի արձագանքն է Սերժ Սարգսյանի Ղրիմի հարցում արտահայտված դիրքորոշմանը:

Կիսելով Պուտինի հետ պատասխանատվությունը Ուկրաինիայի դեմ Ռուսաստանի անօրինական գործողությունների համար, Սերժ Սարգսյանը զրկեց Հայաստանին արեւմուտքում բոլոր լծակներից, որոնք հնարավորություն են տալիս սանձել Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում հայկական համայնքի հանդեպ:

Սարգսյանը արժեզրկեց իր իսկ կոչը միջազգային հանրությանը՝ զգոն լինել Քեսաբի դեպքերի հետ կապված: Պետությունը, որը սատարում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի կոպիտ խախտումը՝ չի կարող որեւէ մեկի կողմից ընկալվել որպես անվտանգության ջատագով:

Հայաստանը կանգնած է այն փաստի առաջ, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը վտանգի տակ է դնում Միջին Արեւելքում ապրող ամբողջ հայությանը: Սա ահազանգ է նաեւ Դաշնակցության համար, որը, վստահ եմ, դեռ չի մոռացել հարյուր տարի առաջ ստացած դասերը: