տուն Լուրեր Քեսաբի դեպքերի դատապարտման պահանջով ակտիվիստները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին (տեսանյութ)

Քեսաբի դեպքերի դատապարտման պահանջով ակտիվիստները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին (տեսանյութ)

84
0

Այսօր «Նախնյաց հետքերով» նախաձեռնության մի շարք անդամներ հավաքվել էին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւˋ նամակ հանձնելու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին կապված թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբի դեպքերի հետ:

Քաղաքացիական ակտիվիստները ՄԱԿ-ի գրասենյակին հանձնած նամակով պահանջում էին դատապարտել Թուրքիայի կողմից Քեսաբ ներխուժած զինված խմբավորումների ահաբեկչությունները, որի համաձյան տեղահան արվեց գյուղի ողջ հայ բնակչությանը եւ թալանվեց նրանց ունեցվածքը:

Ակտիվստներին դիմավորեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ով վերցրեց նամակը եւ շնորհակալություն հայտնեց նրանց՝ համախմբվելու համար:

Մանրամասներըˋ տեսանյութում: