ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդու անհայտ կորած 40-ամյա թոռնուհուն գտել են մահացած: Իրավապահները կնոջ դին գտել են ջրի մեջ մոր տան մոտ, իսկ որդու դին դեռ չեն գտել:
Ինչպես հայտնում են միջազգային լրատվականները Մեյվ Քենեդի Թաունսենդ Մակին թոռնուհին իր որդու հետ անհայտ կորել է Մերիլենդի ափին գտնվող Չեսապիկսկու ծովածոցում՝ 2020 թվականի ապրիլի 2-ին:
Անհետացածի ամուսնու խոսքով՝ երեխաները պատահաբար գնդակը նետել են ջրի մեջ, երբ նրանք խաղում էին տան մոտակայքում գտնվող ափերից մեկում:
Նրա կինը և որդին նավակով փորձել են դուրս բերել այն ջրից, սակայն ուժեղ հոսանքի պատճառով նրանք չեն կարողացել ափ վերադառնալ: