Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է 8-ամյա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հրապարակված են Just Jared հրատարակության Instagram-օգտահաշվում:
Քեմբրիջի դքսուհին Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի` BAFTA կինոմրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի Է ունեցել Լոնդոնում փետրվարի 3-ին, այցելել Է Alexander McQueen բրիտանական բրենդի՝ մինչեւ գետին հասնող ճերմակ զգեստով: Զգեստը զարդարված Էր ոսկե մակակարվածքներով: Արքայազն Ուիլյամի կինն ընտրել Էր Jimmy Choo-ի բարձրակրունկ փայլուն գուներանգով կիսակոշիկներ: Նրա կերպարը համալրել են ֆրանսիական Van Cleef & Arpels մակնիշի մանյակը եւ ականջօղերը, ինչպես նաեւ Anya Hindmarch-ի ոսկե կլաչը: Ավելի վաղ Միդլթոնն այդ նույն զգեստը հագել Էր 2012 թվականին՝ Հարավարեւելյան Ասիա կատարած շրջագայության ժամանակ Մալայզիայի թագավորի ու թագուհու հետ կազմակերպված ընթրիքին:
Հնարավոր է, որ իր այդ քայլով Քեմբրիջի դքսուհին ցանկացել է ի լուր աշխարհի ցույց տալ, որ 8 տարվա ընթացքում իր անթերի կառուցվածքը որևէ փոփոխության չի ենթարկվել: Կամ էլ հնարավոր է, որ «հին զգեստի» ընտրությունը պայմանավորված է արքայազն Ուիլյամի տիկնոջ անձնական վարկանիշը բարձրացնելու նպատակով, չէ՞ որ, թագավորական ընտանիքը սնվում է Մեծ Բրիտանիայի բնակիչների վճարած հարկերից, իսկ պետական միջոցները պետք է հնարավորինս տեղին օգտագործվեն: