Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը համացանցային խանութից գնված հանդերձով է ներկայացել: Դատելով ապրանքանիշի պաշտոնական կայքի տվյալներից՝ հագուստի արժեքը կազմել է 259 ֆունտ: Այս մասին հաղորդում է անգլիական Daily Mail պարբերականը:
Ինչպես նշում է աղբյուրը, դքսուհին և նրա ամուսին արքայազն Ուիլյամը ժամանել են Մամբլեսի ծովային փրկարարական կայարան: Լուսանկարներում նա «Zara» ապրանքանիշի կարմիր զգեստով է:
Իր կերպարը Միդլթոնը լրացրել է մուգ կապույտ վերարկուով, սև երկարաճիտ կոշիկներով, ինչպես նաև աքսեսուարներով. վառ կարմիր ձեռնապայուսակ, ձեռնոցներ և զարդեր:




