տուն Քաղաքական Միջազգային Քեմբրիջի դքսուհի Քեյթը բարձրակրունկ կոշիկներով վոլեյբոլ է խաղացել (տեսայութ)

Քեմբրիջի դքսուհի Քեյթը բարձրակրունկ կոշիկներով վոլեյբոլ է խաղացել (տեսայութ)

159
0

url

Քմեբրիջի դքսուհի Քեյթը երեկ կրկին ցուցադրել է լավ մարզավիճակ՝ այս անգամ խաղադաշտ դուրս գալով և բարձրակրունկ կոշիկներով վոլեյբոլ խաղալով։

Դքսուհին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական ավանում Sports Aid բարեգործական միջոցառմանը, որը նվիրված էր երիտասարդ տաղանդավոր մարզիկներին օգնություն ցուցաբերելուն։ «Նա խաղում էր բարձրակրունկ կոշիկներով։ Անհավանական է նման կերպ խաղալը։ Նա շատ լավ իրեն դրսևորեց, ամեն ինչ արագ հասկացավ։ Հպարտ եմ, որ խաղացի նրա հետ», — ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը։

Լրատվամիջոցները զարմանք են հայտնում, թե որքան արագ Քեյթը «մարզավիճակ» ձեռք բերեց ծննդաբերությունից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here