Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը բավարարված է նոյեմբերի 19-ին Վիեննայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման փաստով: Այս մասին ասվում է Եվրոպայի արտաքին գերատեսչության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Էշթոնը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը բարձր մակարդակով հանդիպումների վերսկսման հարցում: Նրան հույս է ներշնչել այն փաստը, որ երկու երկրների ղեկավարները համաձայնություն են տվել կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
Էշթոնի խոսքերով` Եվրամիությունը պատրաստ է մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` լրացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին: