Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին twitter միկրոբլոգերի կայքում իր հետևորդների թվով գերազանցել է կանադացի երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերին։
Կիրակի օրը Փերին ունեցել է 46,48 միլիոն հետևորդ, իսկ Բիբերը՝ 46,46 միլիոն։ Կանադացի երգիչն, ըստ CNBC հեռուստաալիքի, 9-ը ամիսների ընթացքում առաջին տեղում էր այն բանից հետո, երբ «գահընկեց» արեց Լեդի Գագային, ով այնտեղ էր հայտնվել դրանից երկու տարի առաջ։