Երգի հեղինակն է հանրահայտ երգահան Մաքս Մարթինը, ով հանդիսանում է «Oops!… I Did It Again» (Բրիթնի Սփիրս) և «Since U Been Gone» (Կելլի Կլարկսոն) երգերի հեղինակը: Ասենք նաև, որ հիմա երգն ընդգրկվել է ԱՄՆ ամենավաճառվող երգերի տասնյակի մեջ: Այդ ցանկում կան Քեթիի միանգամից 2 երգերը: Ընդ որում դրանցից մեկը՝ «ROAR»-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այս բոլոր երգերը կմտնեն Քեթիի նոր «Prism» ալբոմի մեջ, որը լույս կտեսնի հոկտեմբերի 18 ին: