ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 08/07/2020թ.-ի մամլո հաղորդագրություն Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով.
«Չորս դիմողները միջնորդել են Եվրոպական դատարանին կարգադրել Հայաստանի կառավարությանը՝ կասեցնել սահմանադրական փոփոխությունների (այսինքն՝ Սահմանադրության) պահանջները և պահպանել իրենց պաշտոնները»:
Հրա՛յր, այսքանից հետո ՍԴ մտնելու երես ես ունենալո՞ւ։ Պաշտոնդ պահպանելու համար դիմում ես Հայաստանի Սահմանադրության գործողությունը կասեցնելու պահանջով, ու քեզ թվում է Հայաստանի քաղաքացին դա քեզ ներելո՞ւ է։