ՀՀ տարածքում ավտոճանապարհները մայիսի 10-ի ժամը 16։30-ի դրությամբ հիմնականում անցանելի են:
Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։