ԱՄՆ-ում մեծ հանրաճանաչություն վայելող «Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի շոուի հերթական սերիայի անոնսում ցուցադրված է Քիմ եւ Քորթնի Քարդաշյան քույրերի միջեւ կռիվը։
Քորթնին Քիմի վրա թուղթ է նետել եւ հարձակվել վրան։ Դրանից հետո աշխարհիկ գեղեցկուհին վեր է կացել հատակից եւ պատասխանել ավագ քրոջը։
Ինչն է եղել կոնֆլիկտի պատճառը հայկական արմատներով ճանաչված ամերիկուհիների հետ` չի հաղորդվում։ Այնուամենայնիվ, տեսահոլովակում Քիմը խնդրում է քրոջը «այլեւս այդպես չանել» իր ներկայությամբ։