Քիմ, Քլոյե և Քորթնի Քարդաշյանները, Քրիս Ջենների ուղեկցությամբ, մասնակցել են People’s Choice Awards արարողությանը, որի ժամանակ Քարդաշյան ընտանիքի կանայք հիացրել են ներկաներին իրենց «փայլուն» արտաքինով: Քիմը տեսանյութ է հրապարակել Istagram-յան իր էջում:
Նշենք, որ People’s Choice Awards ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է նախօրեին Սանտա Մոնիկայում, որտեղ Կարմիր գորգի վրա ամենամեծ ուշադրությունը գրավել են Քարդաշյան քույրերն իրենց բավականին պրովոկացիոն կերպարներով։