Քիմ Քարդաշյանն այսօր մեկնելու է Գառնի՝ տեսնելու Գառնու հեթանոսական տաճարը։ Այս մասին հաղորդում է hraparak.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյանն այնտեղ պատրաստվում է նկարահանումներ անել։ Քարդաշյանի այցի պատճառով ժամը 11-ից սկսած՝ շուրջ 3 ժամ Գառնու հեթանոսական տաճարը փակ է լինելու այցելուների համար։