Ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։
news.ru-ն գրում է, որ այս մասին երաժիշտը հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։ Ուեսթի հայտարարությունը ծիծաղ է առաջացրել հավաքվածների մոտ։
«Ինչի՞ վրա եք ծիծաղում։ Մենք կարող էինք այնքան շատ աշխատատեղ ստեղծել: Ես պատրաստվում եմ մասնակցել մրցավազքին, բայց ես այն կանցնեմ քայլելով»,- ասել է Ուեսթը։
Նա նաև պատմել է իր ցանկության մասին, որ ուզում է փոխել իր անունը՝ «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր Քանյե Ուեսթ»-ի։