Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը, որը Հայաստան էր ժամանել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում, սոցիալական կայքերի միջոցով շարունակում է լուսաբանել Հայաստան կատարած այցը:
Դեռ նախօրեին Քարդաշյանը Twitter-ում լուսանկարներ էր հրապարակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որտեղ տեղի էր ունեցել իր երեք երեխաների մկրտության արարողությունը:
Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղը Twitter-ում արձագանքել է (Retweet) երկրպագուների հրապարակած լուսանկարներին: Թվիթերյան օգտատերերից մեկը հրապարակել է Քարդաշյանի և երկրպագուների լուսանկարները՝ վերնագրելով. «Քիմը Հայաստանի երկրպագուների հետ»:
♥️??? https://t.co/4HXGtcGiEM
— Kim Kardashian West (@KimKardashian) October 9, 2019