տուն Լուրեր Քարաթափում Սարալանջի պողոտայում․ մեքենա է վնասվել

Քարաթափում Սարալանջի պողոտայում․ մեքենա է վնասվել

309
0

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Սարի Թաղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Toyota մակնիշի ավտոմեքենան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով վնասվել է Toyota Ipsum մակնիշի (վարորդ՝ Գնել Խ.) ավտոմեքենայի աջակողմյան դիմային հատվածը. տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը (մոտ 0.25 խմ)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here