տուն Հասարակություն Իրավական Քավոր լինելու պատճառով ԲԴԽ անդամներից մեկը ինքնաբացարկ հայտնեց

Քավոր լինելու պատճառով ԲԴԽ անդամներից մեկը ինքնաբացարկ հայտնեց

336
0

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այսօր քննարկվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:

Նա, հիշեցնենք, փոխել էր Ռոբերտ Քոչարյանի եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցները:

ԲԴԽ-ում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի դիմումի հիման վրա վարույթ է սկսվել: Հանուն Ազարյանի ԲԴԽ են եկել մի քանի փաստաբաններ:

ԲԴԽ անդամներից մեկը՝ Մեսրոպ Մակյանը, ինքնաբացարկ հայտնեց, որ մտերիմ հարաբերություններ ունի Տիգրան Աթանեսյանի հետ: «Տիգրան Աթանեսյանն իմ ընկերն է: Ավելին՝ նրա կրտսեր որդու կնքահայրն եմ»,- ասաց ԲԴԽ անդամը:

Արդարադատության նախարարը համաձայնեց, Տիգրան Աթանեսյանն էլ ասաց՝ այն ենթակա է մերժման, քանի որ ԲԴԽ-ը կոլեգիալ մարմին է, որն էլ կորոշի Մակյանի ինքնաբացարկի հարցը: Քանի որ ԲԴԽ նախագահը հարցեր ուներ Մեսրոպ Մակյանին, նիստը ընդհատվեց: