Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր մերժեց ԲԴԽ երկու անդամների ինքնաբացարկի միջնորդությունը: Խոսքը Հայկ Հովհաննիսյանի եւ Պետրոս Մակյանի մասին է:
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում սկսվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:
Պետրոս Մակյանը Տիգրան Աթանեսյանի ընկերն է, նրա որդու քավորը: Իսկ Հայկ Հովհաննիսյանը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կուրսեցին: Բացի այդ՝ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու բողոք է քննվում ԲԴԽ-ում: