2013թ. վերջից Խորհրդարանի չորս քաղաքական ուժեր ԲՀԿ-ի նախաձեռնությամբ միավորվեցին, իրենց հայտարարելով Ոչ իշխանական քառյակ:
Իհարկե, քառյակի մինչև օրս տրված բազմաթիվ խոստումներ, հայտարարություններ անհետևանք են մնացել ու, բնականաբար, հասարակության աչքից չեն վրիպել: Սակայն փաստը, ինչին կուզեինք անդրադառնալ, Երևանի ավագանիում կատարվող տարօրինակ երևույթն է:
ԲՀԿ խմբակցությունը, Երևանի ավագանիում, ղեկավարում է Մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը: Տիկին Պողոսյանի ղեկավարած խմբակցությունը մշտապես կողմ է քվեարկում ՀՀԿ-ի առաջարկություններին, ջերմ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ: Ավելին, ԲՀԿ-ականները Ժառանգություն-ՀՀԿ բախումների ժամանակ բացահայտ «բռնում» են ՀՀԿ-ի կողմը:
Հիշեցնենք նաև, որ նրանք կողմ արտահայտվեցին Միկոյանի արձանի տեղադրմանը ևս:
Այսինքն ստացվում է, որ Քառյակը գործում է միայն խորհրդարանում, ու հայտարարությունները, թե իշխանություններին մի ամիս է մնում և այլն, ծիծաղելի են ուղղակի: