տուն Լուրեր Քառյակի 12 պահանջները

Քառյակի 12 պահանջները

64
0

AJ

Այսօր ԱԺ չորս ոչ իշխանական կուսակցությունները ԱԺ-ում հանդես կգան  համտեղ ասուլիսով: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ աշխատանքային հանդիպում է լինելու. «Սա աշխատանքային հանդիպում է, և ինչպես պարոն Զուրաբյանն է ինձ հուշում, մեր կողմից ընդունված հայտարարության տակ ստորագրելու ենք ձեր ներկայությամբ»:  ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունների ընդունած հայտարարության առաջին կետը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրին: Այս կետով ոչ իշխանական ուժերը պահանջում են, որ ԼՂՀ խնդրին վերաբերող որևէ որոշում չպետք է հակասի Հայաստանի և ԼՂՀ շահերին, ինչպես նաև չպետք է ընդունվի որևէ որոշում՝ առանց հանրային լայն զանգվածների աջակցության և ԱԺ-ում համապատասխան քննարկման: Մյուս կետերով՝ ոչ իշխանական կուսակցությունների հայտարարությունը անդրադառնում է երկրի ներքին քաղաքականությանը և տնտեսությանը վերաբերող խնդիրներին, այդ թվում պարտադիր կուտակային համակարգին, փողոցային գծանշումների խնդիրներին: