ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունները այսօր տեղի ունեցած խորհրդակցություն ընթացքում որոշել են սկսել ստորագրահավաք, որպեսզի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը ապրիլի 28-ին մտցվի ԱԺ օրակարգ. «Մենք սկսել են ստորագրահավաք, որպեսզի ապրիլի 28-ին կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը մտնի օրակարգ: Այսօրվա խորհրդակցության ընթացքում քննարկված կարևորագույն հարցերից մեկը սա էր: Սա է այսօրվա սենսացիան»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Լրագրողների այն դիտարկամնը, որ ՀՀԿ և ՕԵԿ մեծամասնության դեպքում ինչպես են պատրաստվում օրակարգ մտցված հարցը անցկացնել, արդյոք լինելու են կուլիսային պայմանավորվածություններ, և արդյոք ՀՀԿ-ից ինչ- որ բեկորներ կպոկվեն` Լևոն Զուրաբյանն ասաց.«Առաջին հերթին պետք է լինի ժողովրդական ճնշում և մարդիկ պետք է փողոց դուրս գան: Մենք հասկանում են, որ իշխանությունները կգնան զիջման, եթե լինի ժողովրդական ճնշում: Իսկ կուլիսային բանակցությունները պետք է լինեն այդ ճնշման հետևանք»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավաը` հավելելով, որ չորս կուսակցությունները նաև միասնական զանգվածային ակցիաներ են նախատեսում անցկացնել: