տուն Լուրեր Տեսանյութ Քաշքշուկ՝ ԱԺ-ում պատգամավորների միջեւ (տեսանյութ)

Քաշքշուկ՝ ԱԺ-ում պատգամավորների միջեւ (տեսանյութ)

353
0

Ազգային ժողովում այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ եղավ «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:
ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են, և ասաց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն։

Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, որը դահլիճում ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել:

Պատգամավորն իր ելույթում ասաց, որ հույս ունի, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար:

Ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցնում էր իր տեղը, այդ ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, որը ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

Իսկ «Իմ քայլի» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ամբիոնից հայտարարեց. «Պատգամավորները չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար: Ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։