Քաշի պակասից և ավելցուկից տառապող մարդկանց շրջանում մահվան հնարավորությունները հավասար են։ Այս մասին են վկայում Journal of Epidemiology and Public Health գիտական ամսագրում հրապարակված ամերիկացի գիտնականների ուսումնասիրության արդյունքները։
Այդ հնարավորությունը չի նվազում նույնիսկ այն դեպքում, եթե այդ մարդիկ չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում կամ տառապում խրոնիկական հիվանդություններով։ Գիտնականներն այս եզրակացությունն են արել՝ անցկացնելով 51 հետազոտություն։ Նրանք կոչ են արել հետևել սեփական քաշին և թույլ չտալ կտրուկ քայլեր ոչ քաշի ավելացման և ոչ էլ պակասեցման համար։