տուն Աշխարհ Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել

Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել

403
0

Ռեփեր Քանյե Ուեսթը լրացրել է ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողովի (FEC) թիվ 1 ձևաթուղթը, որն անհրաժեշտ է նախագահական ընտրություններին մասնակցելու համար որպես թեկնածու գրանցվելիս: Այդ մասին վկայում են FEC-ի կայքում տեղադրված տվյալները:

Դիմումը քննարկման է ընդունվել հուլիսի 15-ին: Ըստ լրացված ձևի, ռեփերը կլինի թեկնածու «Քանյե 2020» կոմիտեի կողմից, որպես կուսակցություն հայտարարվել է BDY-ը: Forbes-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ինքը չի առաջադրվելու որևէ կուսակցության կողմից, այլ ստեղծելու է սեփական կուսակցությունը:

Քանյեի խոսքով, այն կոչվելու է The Birthday Party՝ Ծննդյան օր (բառախաղ. բառակապակցությունը կարելի է թարգմանել որպես «ծննդյան օրվա  կուսակցություն» և որպես «երեկույթ ծննդյան օրվա պատվին»): Հարցին, թե ինչու է ընտրել այդ անունը, ռեփերը պատասխանել է. «Որովհետև երբ մենք հաղթենք, դա ծննդյան պես կլինի»:

Միաժամանակ, հուլիսի 14-ին New York Magazine-ը, վկայակոչելով այն ընկերության ղեկավարին, որն օգնում է թեկնածուներին մասնակցել քվեարկությանը, գրել է, որ Ուեսթը հրաժարվել է առաջադրվել: