տուն Հասարակություն Քանի օտարերկրացի աշխատող կա Հայաստանում․ հայտնի են թվերը

Քանի օտարերկրացի աշխատող կա Հայաստանում․ հայտնի են թվերը

296
0

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ներկայացրել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի հատուկ թողարկումը՝ «ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները», որում մշակված և ներկայացված են 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ աշխատաշուկայում զբաղված օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները։

Ներկայացված տվյալները ստացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամտային հարկ վճարողների տվյալների շտեմարանից։

2019 թ. առաջին կիսամյակին, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած եկամտային հարկի ամսական հաշվարկների, ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը կազմել է 4,990 անձ կամ ՀՀ աշխատաշուկայում «զբաղվածների» ընդհանուր թվի (964.2 հազար մարդ) 0,5%-ը։

Օտարերկրացի աշխատուժի մեծամասնությունը՝ 3,031 անձ կամ ընդհանուր թվի 60,7%-ը, եղել են տղամարդիկ։