Arartnews.am-ը ներկայացնում է օսկարակիր հայերի մասին փոքրիկ նյութ:
Ամերիկյան ամենահեղինակավոր` Օսկարի մրցանակաբաշխությունը մինչ օրս հայաստանցի ներկայացուցիչներ չի ունեցել:
Սակայն դեռևս 70 տարի առաջ Վիլյամ Սարոյանն արժանացել է Օսկարի` «Մարդկային կատակերգությունը» ֆիլմի սցենարի համար: Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի թեկնածու է եղել իրանահայ դիզայներ Ռեյ Աղայանը` 1970թ., 1973թ. և 1976թթ: Պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Արա Չեքմայանը 1984թ. ներկայացվել է Օսկարի՝ «Խավարի զավակներ» վավերագրական ֆիլմի համար, սակայն չի ստացել այդքան բաղձալի արձանիկը: Ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զայիլյանը Օսկարի է արժանացել 1994թ.՝ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար: Բայց Օսկարի հավակնորդների ցուցակում ընդգրկվել է նաև 1991թ., 2003թ. և 2012թ.:
Տեխնիկական հաջողությունների համար Ամերիկյան կինոակադեմիայի տեխնիկական մրցանակների են արժանացել Աշոտ Նալբանդյանը և Բաբկեն Շահբազյանը :
Միակ հայազգի դերասանը, ով արժանացել է Օսկարի, աշխարհահռչակ դերասան և երգչուհի Շերիլին Սարգսյանն է (Շեր): Նա առաջին անգամ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին հավակնել է 1984թ., իսկ 1988թ. լավագույն դերասանուհու տիտղոսին է արժանացել «Լուսնի իշխանությունում» ֆիլմի համար:
Կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր Բոբի Գարաբեդյանը 2004թ. Օսկարի է ներկայացվել ԱՄՆ-ի և Չեխիայի համատեղ արտադրության «Կամուրջ» ժապավենի համար:
Եգիպտահայ, կանադացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը երկու անգամ Օսկարի է ներկայացվել 1998թ.՝ որպես «Լուսավոր ապագա» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ:
Շարունակելի…