տուն Հասարակություն Իրավական Քանի քաղաքացի է ենթարկվել պատասխանատվության. պարզաբանում

Քանի քաղաքացի է ենթարկվել պատասխանատվության. պարզաբանում

703
0

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանին այսօր լրագրողները հարցրին՝ ինչու ոստիկաններ չկան փողոցներում եւ անգամ մարզային ճանապարհներին, պատասխանեց, որ ոստիկաններն իրականացնում են ծառայություն, փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակեն շղթաները:

Արդյոք լրագրողներին պետք է անձնական թերթիկ: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ եթե լրագրողները բեյջ ունեն, անձնական թերթիկ պետք չէ:

Եթե կա անձնագիր, ինչո՞ւ պետք է լրացնել անձնական թերթիկ: Ոստիկանության պետի տեղակալն իր կարծիքն ասաց՝  ելնելով պարետի որոշումների պահանջից՝ քաղաքացու պատասխանատվության զգացումը կավելանա, ոչ թե կհորինի, թե ուր է գնում եւ ինչու:

Քանի քաղաքացի է ենթարկվել պատասխանատվության պարետի հրահանգները չկատարելու համար: Հայկ Մհրյանն ասաց, որ մինչեւ ժամը 16:00-ն քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ են տանելու, բայց դրանից հետո օրենքով սահմանված կարգով կանցնեն գործողությունների: