տուն Հասարակություն Քանի տոկոս են կազմում հայ տաքսիստները Մոսկվայում

Քանի տոկոս են կազմում հայ տաքսիստները Մոսկվայում

242
0

Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պրոնինը ներկայացրել է մայրաքաղաքի տաքսու վարորդների շրջանում կատարված ստուգայցի տվյալները:

Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru-ն, Պրոնինը ներկայացրել է տարբեր երկրներից ժամանած վարորդների տոկոսային հարաբերակցությունը:

«Ստուգայցի արդյունքներով, հիսունից ավելի տոկոս են կազմում տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող տաքսու վարորդները: Նրանց թվում են՝ 30% Ղրղզստանի քաղաքացիներ, 14%՝  Տաջիկստանի, 15%՝ Ուզբեկստանի, 11%՝ Ադրբեջանի, 8%՝ Հայաստանի և 1%՝ Վրաստանի»,- «Էխո Մոսկվա»-ի հետ զրույզում մանրամասնել է Պրոնինը:

Պաշտոնյան հավելել է նաև, որ օտարազգի վարորդները Մոսկվայում աշխատում են հիմնականում իրենց երկրի կողմից տրված վարորդական իրավունքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here